Հայկուհի Բաբախանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբախանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկուհի Բաբախանյան | |
---|---|
Բնօրինակ անուն | Հայկուհի Բաբախանյան |
Ծնվել է | փետրվարի 20, 1992 (32 տարեկան) |
Ժանրեր | ժողովրդական, աշուղական |
Մասնագիտություն | երգչուհի |
Հայկուհի Համբարձումի Բաբախանյան, (փետրվարի 20, 1992 թվական, Կոտայքի մարզ, Հրազդան), հայ երգչուհի։ Իր գործունեությունը ծավալում է ժողովրդական երգի բնագավառում։ «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագծի երկրորդ եթերաշրջանի հաղթողն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկուհի Բաբախանյանը ծնվել է 1992 թվականի փետրվարի 20-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ 1999-2009 թվականներին սովորել է Հրազդանի՝ Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում։ Դպրոցական տարիներին սովորել է Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում և Ջիվանու անվան աշուղական դպրոցում։ Երգել է «Հավասի» անսամբլում և Հայ աշուղների միությունում։
2009-2011 թվականներին սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան պետական քոլեջում։
2011-2015 թվականներին սովորել է Երևանի՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում[1]։
2015-2017 թվականներին սովորել է Երևանի՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Ժողովրդական երգեցողություն» բաժնի մագիստրատուրայում։ Մագիստրատուրան ավարտել է գերազանցության կարմիր դիպլոմով։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին ճանաչվել է «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագծի հաղթող[2]։
2009 թվականին մենահամերգ է ունեցել Իր հայրենի քաղաքում՝ Հրազդանում։
2011 թվականին մասնակցել է երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային երրորդ մրցույթ-փառատոնին՝ արժանանալով դափնեկրի կոչմանը։
2012 թվականին մասնակցել է «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին և արժանացել Սփյուռքի նախարարության հավաստագրին։
2013 թվականին արժանացել է միջհամայնքային մշակութային երկրորդ ցուցահանդեսին և մրցույթ-փառատոնին՝ ճանաչվելով «Ժողովրդական երգի լավագույն անհատ կատարող» անվանակարգի հաղթող։
2013 թվականին մենահամերգով հանդես է եկել Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում։
2014 թվականին մասնակցել է Կրեմլի[3] Համագումարների պալատում կազմակերպված Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված տոնական մեծ համերգին։
2016 թվականին մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Պրեմիերա» նախագծի[4] երրորդ եթերաշրջանին։
2016 թվականին «Շանթ» հեռուստաընկերության «Arena Live»[5] նախագծի շրջանակներում մենահամերգ է ունեցել։
2014-2018 թվականներին մի շարք համերգային ծրագրերով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում[6][7][8][9]։
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2012 թվականին արժանացել է Սփյուռքի նախարարության հավաստագրի։
- Ժողովրդական երգի զարգացման և տարածման գործում ունեցած հաջողությունների, ինչպես նաև մարզի մշակույթի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար 2012 թվականին պարգևատրվել է Կոտայքի մարզպետ Կարեն Շահգելդյանի կողմից։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ժողովրդական երգիչ-2» նախագծում հաղթելուց որոշ ժամանակ անց երգչուհին ամուսնացել է երաժիշտ Ալբերտ Օրդինյանի հետ[10][11] Զույգն ունի 2 որդի[12][13][14]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.shanttv.com/shows/premiere3/participants/participants-haykuhi-babakhanyan.html
- ↑ https://www.panorama.am/am/news/2008/09/01/nakhagic/1304642
- ↑ ru-clip.net/video/spamdo013Zk/sayat-nova-ansambl-մոսկվա-կրեմլ.html
- ↑ https://yn.am/?lifestyle&p=60443&l=am
- ↑ https://www.shanttv.com/shows/arena-live/photogallery/photogallery-haykuhi-babakhanyan.html
- ↑ http://asekose.am/hy_AM/news/6/156313-haykakan-joxovrdakan-erge-pahanjark-ouni-rd-oum.html
- ↑ http://life.mediamall.am/?id=74609
- ↑ http://www.toms.am/am/date/2018-08-13
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
- ↑ http://barevhayer.am/video-news/interesting-news/haykuhi-babaxanyan-albert-ordinyan-wedding-16-10-2014
- ↑ https://blognews.am/arm/news/480747/inchpes-dasavorvec-zhoxovrdakan-ergich-2-nakhagtsi-haxtox-haykuhi-babakhanyani-kyanqy.html
- ↑ http://asekose.am/hy_AM/news/6/206154-mayranale-youraqancyour-knoj-amenaerjanik-zgacoxoutyounneric-geragouynn-e-haykouhi-babaxanyan.html
- ↑ https://armlur.am/815849/
- ↑ http://www.exclusivelife.am/2018/01/25-04.html